ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

«Ամեն օր, ամեն ժամ մենք գնում էինք դեպի այդ սուրբ նպատակը: Մենք ամեն օր մոտեցնում էինք այդ սուրբ պահը, և ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքով պետք է մոտեցնի այդ օրը», - ասել է Ալիևը:
«Գլխավոր պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք, ադրբեջանցի ժողովուրդն է, Ադրբեջանի որդիները: Մենք այնպիսի երիտասարդ սերունդ ենք աճեցրել, որը պատրաստ էր գնալ մահվան և գնում էր հանուն հայրենիքի, հանուն հողի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա մեծ երջանկություն և պատմական իրադարձություն է որակել Խանքենդիում Ադրբեջանի դրոշի բարձրացումը և վստահեցրել. - «Այս հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ: Գալիք սերունդները միշտ և իրավամբ հպարտանալու են այս հաղթանակով»:
«Մենք վերականգնեցինք ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը: Մենք վերադարձրինք մեր հողերը, վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը և միաժամանակ վերականգնեցինք մեր արժանապատվությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Ես արեցի այն, ինչ ասել եմ, բոլորը գիտեն դա, այդ թվում Հայաստանում, և մոռանալ դա պետք չէ», - ընդգծել է Ալիևը՝ խորհուրդ տալով չմոռանալ Հայրենական պատերազմը, չմոռանալ հակաահաբեկչական գործողությունը. - «Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր դիտի այս կադրերը»:
Ալիևի խոսքով, ադրբեջանական բանտում գտնվող Ղարաբաղի երեք նախկին նախագահները, սպասում են արժանի պատժի: