ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐԵՑ ԻՐ ՊԱՊԵՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԸ և ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթիչներից ազատագրեց իր պապենական հողերը և վերականգնեց միջազգային իրավունքը։
Այս մասին՝ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում մենք ազատագրեցինք մեր պապենական հողերը զավթիչներից, վերականգնեցինք միջազգային իրավունքն ու արդարությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դուք անդրադարձաք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Հարկ է նշել, որ այդ բանաձևերն ընդունվել են 1993թվականին: Սակայն 27 տարի այդ բանաձևերը չեն կատարվել։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ցուցաբերել այդ բանաձևերի իրականացման համար, փաստորեն անտեսել է դրանք։ Չնայած նրան, որ Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Հայաստանին պատժելու հարցը, միջազգային հասարակությունը և միջազգային հանրությունը պարզապես աչք են փակել դրա վրա, և Հայաստանի նկատմամբ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվել։ Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացումը ծանր հանցագործություն է, իսկ օկուպացված հողերում անօրինական վերաբնակեցումը ռազմական հանցագործություն է։ Այս հողերում ավերածությունները փաստորեն ամբողջովին անշունչ են դարձրել դրանք։ Ես ձեզ հայտնեցի, որ օկուպացիայի ժամանակ հայերը հիմնովին ավերել են 67 մզկիթներից 65-ը, իսկ մնացած 2-ում պահել են խոշոր եղջերավոր անասուններ, կովեր և խոզեր, ինչը վիրավորել է բոլոր մահմեդականների զգացմունքները։ Մենք միայնակ լուծեցինք այս հարցը, վերականգնեցինք արդարությունը»,- ասել է պետության ղեկավարը։