ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՐԲ ՄԵՆՔ ԷԻՆՔ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԴՐԱՆՔ ԱՆՎԱՆՈՒՄ ԷԻՆ «ՄԱՀԱՑՈՒ ԶԵՆՔԵՐ», ԲԱՅՑ ԱՅԺՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ «ՀՐԵՇՏԱԿ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արևմտյան երկրներին մեղադրել է կեղծավորության համար։
Ինչպես նշել է Ալիևը, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ ազատագրում էր իր հողերը, օտարերկրյա փորձագետներն ու լրատվամիջոցները դրանք անվանում էին «մահացու զենքեր»։ Սակայն այժմ, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության ժամանակ, նրանք այս անօդաչու թռչող սարքն անվանում են «հրեշտակ», հավելել է նախագահը։
«Ահա թե ինչ է նշանակում երկակի ստանդարտներ, սա է մեր հանդեպ անարդարությունը, և սա է իրականությունը»,- ընդգծել է Ալիևը։