ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԴՐՈՒԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՆՉՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

«Այդ գործողության հաջող ավարտը մեզ թույլ տվեց հասնել մեր նպատակին՝ Ղարաբաղի ազատագրմանը», - ասել է Իլհամ Ալիևը Խոջավենդի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է. - «Ավանը շրջապատող բարձունքները թույլ են տալիս վերահսկել ընդարձակ տարածք: Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար»:
Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ Հադրութի շուրջ կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր»:
Ալիևի խոսքով՝ Հադրութի գործողության մեկ այլ նշանակությունն էր այն, որ Հայաստանի ղեկավարությունը և հայկական բանակը չէին սպասում ադրբեջանական բանակի առաջխաղացում Հադրութի ուղղությամբ. - «Նրանք կարծում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի ուղղությամբ: [...] Հադրութի գրավումն իրոք պահանջում էր շատ մեծ ինքնազոհություն և պրոֆեսիոնալիզմ: Իրականացնելով այդ գործողությունը՝ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք Հայաստանին և ամբողջ աշխահին մեր ուժը»:
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հադրութի կորուստը Հայաստանի մոտ «հսկայական բարոյա-հոգեբանական ցնցում է առաջ բերել», և հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր տեղի ունեցածը:
Նա հայտնել է, որ Հադրութի հետ կապված մեծ ծրագրեր կան, այս վաերը վերածվելու է «միջազգային մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի»:
Ադրբեջանի նախագահը նաև Հադրութում կառուցվելիք մզկիթի և այլ շինությունների հիմքերն է գցել: