ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՁ ԼՍԵՐ, ԱՊԱ ԱՅՍՕՐ ՆՄԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԷՐ ՀԱՅՏՆՎԻ
«Պատերազմի առաջին իսկ օրերից պարբերաբար ասել եմ, որ թող ժամանակացույց ներկայացնեն: Ես ասել եմ, որ անձամբ դու Փաշինյան, պետք է ներկայացնես զորքերի դուրսբերման ժամանակացույցը, այլ ոչ թե քո արտաքին գործերի նախարարը կամ պաշտպանության նախարարը, որոնց աշխատանքից հեռացրեցին այս պարտության պատճառով»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը Աղդամի մզկիթի առջև ունեցած իր ելույթում:
Երկրի ղեկավարը նշել է, որ «եթե Փաշինյանը լսեր ինձ, ապա այսօր նման խայտառակ վիճակում չէր հայտնվի»:
«Կարող եմ վստահաբար ասել, որ ամեն դեպքում մենք ազատագրելու էինք մեր օկուպացված հողերը: Սակայն, թշնամին կարծում էր, որ ինչ-որ մեկը օգնելու է նրան: Նա կարծում էր, որ հովանավորները օգնության կգան և նրա փոխարեն կկռվեն մեզ դեմ: Սակայն, նա սխալվեց, մեծ սխալ թույլ տվեց: Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Հադրութի, Զանգիլանի, Գուբադլիի, Շուշայի, Սուգովուշանի, Խոջավենդի շրջանի մեծ մասի ազատագրումից հետո թշնամին ծնկի իջավ: Այսօր էլ նա ծնկաչոք վիճակում է: Մենք կոտրեցինք թշնամու ողնաշարը, մենք հաղթեցինք»: