ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄՏԱԾԻ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՆԱ ԿՐԿԻՆ ԿՏԵՍՆԻ ՄԵՐ ԵՐԿԱԹԵ ԲՌՈՒՆՑՔԸ
«Մենք կվերականգնենք այս քաղաքը: Իմ հանձնարարությամբ մեծ խումբ է ուղարկվել, ամեն ինչ վերլուծվել է: Երեկ ինձ առաջին անգամ հայտնեցին, որ համապատասխան հանձնարարականներն արդեն տրված են: Մոտ ժամանակներում մենք պլանային կարգով կապահովենք Շուշայի վերականգնումը»:
Այս մասին՝ Շուշայում զինծառայողների հետ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը նշել է, որ սրանից հետո մենք պետք է աչքի լույսի պես պահպանենք Շուշան. «Մեր զինծառայողները, մեր հերոս որդիները կպաշտպանեն Շուշան, որպեսզի թշնամին չհամարձակվի նույնիսկ նայել այս ուղղությամբ: Ես ասացի, որ եթե Հայաստանում որևէ մեկը մտածի վրեժխնդրության մասին, ապա նա նորից կտեսնի մեր երկաթե բռունցքը: Այս երկաթե բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը, ջախջախեց նրանց: Եթե ինչ-որ սադրանք կատարվի մեր դեմ, ապա մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք մեծապես կզղջան և կրկին կընդհարվեն դառը պարտության հետ: Ոչ ոք չի կարող դիմանալ մեր առջև: Սրանից հետո միշտ այսպես կլինի. Ադրբեջանական բանակը, հատուկ նշանակության ջոկատները, մեր քաջարի որդիները, ռազմական կազմավորումների զինվորները պետք է աչքի լույսի պես պահպանեն Շուշան և ազատագրված բոլոր հողերը, որպեսզի թշնամին այլևս չձեռնարկի նման փորձեր: Եվ եթե նա փորձի, ապա նրա համար դա ավելի վատ կավարտվի:
Նոյեմբերի 8-ին Շեհիդների ծառուղում ադրբեջանական ժողովրդին հայտնելով Շուշայի ազատագրման մասին, ես ելույթս ավարտեցի հետևյալ բառերով. «Հարազատ Շուշա, դու ազատ ես: Հարազատ Շուշա, մենք վերադարձանք: Հարազատ Շուշա, մենք քեզ կվերականգնենք": Այսօր ես կրկնում եմ այդ բառերը: Շուշան մերն է: Ղարաբաղը Ադրբեջանն է":