ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ 44 ՕՐ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՈՒԶԱԾԻՆ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ 44 ՕՐ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵՎ ՄԵՆՔ ՀԱՍԱՆՔ ՄԵՐ ՈՒԶԱԾԻՆ«Այսօր պատմական օր է: Այսօր Ազատության հրապարակում «Հաղթանակի զորահանդես» է անցկացվում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ «Հաղթանակի զորահանդեսից» առաջ ունեցած իր ելույթում:   
Գերագույն գլխավոր հրամանատարը նշել է, որ ուրախ է զորահանդեսին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասնակցության համար: «Միաժամանակ զորահանդեսին մասնակցում են Թուրքիայից ժամանած մեծ պատվիրակություն, թուրք զինվորներ և սպաներ: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր միասնությունը, բարեկամությունն ու  եղբայրությունը»:
Ազատագրելով Ղարաբաղի օկուպացված հողերը՝ Ադրբեջանը հասավ իր նպատակին, վերականգնեց պատմական արդարությունը, ասել է Իլհամ Ալիևը:     
«Այսօր հպարտության մեծ զգացումով կարող եմ ասել, որ Ադրբեջանը հասավ իր նպատակին, վերականգնեց պատմական արդարությունն ու միջազգային իրավունքը: Ադրբեջանցի զինվորները 44 օր պայքարեցին օկուպացիայի դադարեցման, արդարության հասնելու համար, և մենք հասանք մեր ուզածին», - ասել է Իլհամ Ալիևը:
«Հայկական բանակ, կարելի է ասել, արդեն գոյություն չունի: Այն ոչնչացվել է: Եթե հայկական ֆաշիզմը սրանից հետո էլ գլուխ բարձրացնի, արդյունքը լինելու է նույնը: Ադրբեջանի երկաթե բռունցքը ջարդելու է նրա ողնաշարը», - ընդգծել է երկրի ղեկավարը:



Читайте также

Оставить комментарий