Ռեջեփ Թայիբ Էրդողան. Թուրքիան միշտ եղել է ադրբեջանցի եղբայրների կողքին
«Այսպիսով, իմ եղբայր Իլհամ Ալիևը կատարեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևի ցանկությունը: Շնորհավորում եմ Ղարաբաղն ազատագրած ադրբեջանական բանակի զինծառայողներին: Մենք երջանիկ ենք այս Հաղթանակի օրը ձեզ հետ գտնվելու համար»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվի Ազատության հրապարակում կայացած Հաղթանակի զորահանդեսից առաջ ունեցած իր ելույթում:
«Թող Ալլահը լուսավորի քաջ նահատակների հոգին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում: Ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ոլորտում Ադրբեջանի ունեցած այս հաջողության մեջ մեծ դեր է խաղացել իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևը: Թուրքիան ի սկզբանե կառույցների և կազմակերպությունների ջանքերով աջակցում էր Ադրբեջանի այս պայքարին, միշտ կանգնել է իր ադրբեջանցի եղբայրների կողքին:
Մենք միշտ ղեկավարվում ենք երջանկահիշատակ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Մենք եկել ենք՝ կիսելու ձեր ուրախությունը, միասին նշելու այս փառավոր հաղթանակը», - ընդգծել է Թուրքիայի նախագահը: