ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ՄԵԶ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐ
«Մեզ ուրախացնում է մեր ադրբեջանցի եղբայրների վերադարձն իրենց հողեր»:
Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Թուրքիայի նախագահն ասել է, որ Աղալըն գյուղ չէ, այն վերածվում է քաղաքի. «Մեկ տարի առաջ մեր հիմնած ագրոպարկը ցույց է տալիս, թե ինչպես է զարգանում գյուղատնտեսությունը։ Ճանապարհին իմ սիրելի եղբայր Իլհամ Ալիևն ինձ պատմեց որոշ հարցերի մասին։ Դրանցից մեկը ջրամատակարարման խնդիրն է։ Կարճ ժամանակում այստեղ կկառուցվի ջրամբար, և դրանով մեծ հաջողություններ կգրանցվեն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Այս տարածքներում արդեն ականներ չկան, մեկ տարի հետո ականատես կլինենք դեպի Ջաբրայիլ տանող նոր, ժամանակակից ճանապարհի։ Մեկ տարվա ընթացքում արագ կկառուցվի նաև երկաթգիծը, որի հիմքն այսօր դնում ենք»։