ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է

«Վերջին տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների հետ:
Պատերազմից առաջ, ամեն հանդիպման ժամանակ ես ասում էի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր հողերը, կվերադարձնենք Ղարաբաղը, կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը, վրեժ կլուծենք նահատակների համար, և այդպես էլ եղավ: Ադրբեջանը վերականգնեց արդարությունը, վերականգնեց միջազգային իրավունքը, վերադարձրեց իր հողերը և վրեժ լուծեց իր նահատակների համար»:
Այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:
«Հայրենական պատերազմում տարած հաղթանակը մեր պատմական հաղթանակն է», - հայտարարել է պետության ղեկավարը:
«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր սահմանները, չի կարող ապրել իր հաշվին: Այս դեպքում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանը անկախ երկիր անվանելը բացարձակապես անհիմն է:
 Որովհետև անկախ երկրին բնորոշ հատկանիշների բացարձակ մեծամասնությունը, հայկական պետությունը չունի: Իսկ դրա պատճառը՝ նրանց օկուպացիոն քաղաքականությունն է: Եթե նրանք ժամանակին լսեին իմ խոսքերը և լքեին մեր հողերը, ապա չէին հայտնվի նման ամոթալի վիճակում: Ի վերջո, նրանք ստիպված եղան լսել իմ խոսքերը: Ես ասացի, որ նրանք պետք է դուրս գան մեր հողերից: Դուրս եկան: Արդյունքում իմ ասածը եղավ, բայց նրանք ժամանակ կորցրին: Բոլորն են տեսնում, թե ինչպիսի վիճակում է գտնվում այսօր Հայաստանը: Իհարկե, նրանք դեռ երկար տարիներ ապրելու են դառը պարտության ցնցումը: Իսկ մենք, սրանից հետո ապրելու ենք, որպես հաղթող երկիր, հաղթող ժողովուրդ, ապրելու ենք հպարտությամբ: Մենք կկառուցենք մեր ապագան, կվերականգնենք ազատագրված հողերը: Մենք ընդմիշտ մեր սրտերում կպահպանենք մեր շեհիդների հիշատակը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий