ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐՊԵՍ ՀԱՂԹՈՂ ԵՐԿԻՐ, ՈՐՊԵՍ ՀՊԱՐՏ ՄԱՐԴԻԿ

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ամեն մի օրը թանկ է մեզ համար: Մենք հարգում ենք մեր նահատակների վառ հիշատակը, ովքեր կյանքը զոհաբերեցին իրենց Հայրենիքի համար, նրանց հիշատակը մեզ համար սրբություն է, երիտասարդները պետք է դաստիարակվեն հատկապես այս օրինակներով: Այսուհետ երիտասարդները կմեծանան որպես հաղթող ժողովրդի ներկայացուցիչներ»:
Այս մասին՝ Ֆարիդ Գայիբովի երիտասարդության և սպորտի նախարար նշանակվելու հետ կապված տեսաձևաչափով ընդունելության ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Սա շատ մեծ բարոյահոգեբանական նշանակություն ունի: Երկար տարիներ Ադրբեջանը ապրում էր որպես օկուպացիայի ենթարկված երկիր, իսկ մենք՝ ադրբեջանցիներս, ապրում էինք տառապանքների մեջ, որպես թշնամու կողմից իրենց տներից վտարված ժողովուրդ, ապրում էինք ֆիզիկական և հոգեկան տառապանքներ: Մենք վերջ դրեցինք այս ամենին: Այսուհետ մենք միշտ կապրենք որպես հաղթական ժողովուրդ, որպես հաղթող երկիր, որպես հպարտ մարդիկ: Ձեր նախարարության առջև մեծ առաջադրանքներ են դրված՝ պահպանելու և զարգացնելու այս փառահեղ պատմությունը, երիտասարդներին դաստիարակելու այս հիմքի վրա: Վստահ եմ որ դուք գիտակցում եք այս պատասխանատվությունը և նախարարության գործունեությունը կազմակերպելու եք՝ ամենօրյա աշխատանքում առաջնորդվելով այս սկզբունքներով», - ընդգծել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий