ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՇՈՒՇԱՅՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ ԿԱՊՐԵՆՔ ԱՅՍՏԵՂ

Օկուպացիայի ընթացքում մեզանից շատերը` ինչպես հարկադիր վերաբնակները, այնպես էլ ողջ ադրբեջանական ժողովուրդը, ներառյալ ես, հաճախ մտածում էինք, որ աշխարհում արդարադատություն չկա:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վագիֆի պոեզիայի օրերի բացման պաշտոնական արարողության ժամանակ ունեցած իր ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ արդարություն կա, պարզապես պետք է լինել համբերատար, տոկուն, հավատալ դրան և աշխատել նպատակին հասնելու համար:
«Արդարությունը վերականգնելու համար անհրաժեշտ է անձնազոհություն ցուցաբերել: Այսօր մենք կարող ենք հստակ ասել՝ կա արդարություն, այն հաղթանակել է: Այսօր մենք Շուշայում ենք և հավիտյան կապրենք այստեղ», - ասել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий