Իլհամ Ալիև. «Ժամանակակից հայկական պետության գաղափարախոսությունը կառուցված է ֆաշիզմի վրա»

«Քանի որ ի սկզբանե ճիշտ գնահատական չի տրվել հայկական ֆաշիզմին,  պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական ֆաշիզմը ցուցադրում է իր վայրենի կերպարը»: Այս մասին, Գուբայի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրի բացման արարողությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 
«Հետագայում նման ողբերգություններից խուսափելու համար պետք է միջազգային գնահատական տրվի հայկական ֆաշիզմին:
Սակայն, ցավոք, անարդարությունն այսօր էլ շարունակվում է: Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից հայկական պետության գաղափարախոսությունը նույնպես կառուցված է ֆաշիզմի վրա: 
Հիշում եմ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հայրենիք վերադարձից հետո արտասահմանյան քաղաքագետների կողմից որքան անհիմն մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին:
Նույնիսկ Եվրախորհրդարանը այդ կապակցությամբ բանաձև ընդունեց՝ քննադատելով իմ գործողությունները: Սակայն այսօր էլ ես վճռականորեն կարող եմ ասել, որ Ադրբեջանը վերադարձրեց և ազատեց իր սպային, վերականգնեց արդարությունը»:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր հողերը գտնվում են օկուպացիայի տակ, ավերվել են մեր պատմական հուշարձաններ ու մզկիթները, թալանվել են մեր թանգարանները,  հողին են հավասարեցվել մեր քաղաքներն ու գյուղերը:
Իլհամ Ալիևն ընդգծել է ադրբեջանցի գիտնականների դերը Իրևանի խանության և Ադրբեջանի այլ պատմական տարածքների մասին ընդգրկուն գիտական աշխատանքների ստեղծման գործում:
Կարծում եմ, շատերին հայտնի չէր Իրևանի՝ որպես հայաստանի մայրաքաղաք հռչակման պատմությունը: Երբ մենք բարձրացրեցինք այդ հարցը, ուշադրություն հրավիրեցինք պատմական փաստերի վրա: Արդեն աշխարհում գիտեն, որ Իրևանի՝ որպես հայաստանի մայրաքաղաք հռչակումը տեղի ունեցել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության որոշման հիման վրա: Մենք այդ հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնենք:
Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև Ադրբեջանի պատմական տարածքներում հայերի վերաբնակեցման հարցին: Պատմականորեն ապացուցված է, որ Լեռնային ղարաբաղում վերաբնակեցվել են   19-րդ դարի առաջին կեսերին Թուրքիայից և Իրանից գաղթած հայերը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն իր հայտարարություններով և գործողություններով արդեն բացահայտորեն խոստովանում է, որ ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել իր անվտանգությունը: Այսօր նա ստիպված է խոստովանել դա: Խոստովանել, թե որքան անօգնական և անզոր է մեր առջև, թե ինչ վախի մեջ է նա ապրում: «Որքան երկար Հայաստանի իշխանության ղեկին մնա ներկայիս ղեկավարությունը՝ այնքան արագ Հայաստանը կփլուզվի և կվերականգնվի պատմական արդարությունը: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին վերականգնվի: Շուշայում և Խանքենդիում պետք է ծածանվի Ադրբեջանի պետական դրոշը: Հետագայում ադրբեջանցիները պետք է ապրեն իրենց բոլոր պատմական հողերում: Մեր պատմական հողերը՝ դա Իրևանի խանություն է, Գյոյչաի և Զանգեզուրի մահալները: Կգա ժամանակ, և մենք կապրենք նաև այնտեղ:  Ես վստահ եմ դրանում», հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий