ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄԵՆՔ ՈՒԺԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

"Երբ տեսանք, որ հակամարտությունը լուծելու բոլոր ջանքերը, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տալիս, օգտագործեցինք ուժի գործոնը։ Միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը մեզ նման հնարավորություն տալիս էին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ադրբեջանի առաջնորդն ասել է, որ ինքնապաշտպանության իրավունքը պետք է տարածվի բոլոր պետությունների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի: «Մենք ուժային ճանապարհով վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, վերականգնեցինք արդարությունը», - ասել է Իլհամ Ալիևը։


Читайте также

Оставить комментарий