ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԹԱՓԱՆՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ»

Մեր մշակութային մայրաքաղաք, Ադրբեջանի հին Շուշա քաղաքում անօրինական խունտայի ռեժիմի «երդմնակալության արարողության» անցկացումը սադրանք էր:
Այդ մասին ասել է Ադրբեջանի պետության ղեկավար Իլհամ Ալիևը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (թյուրքական Խորհուրդ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության»  խորհրդարանի տեղափոխումը Շուշա և այնտեղ «պառլամենտի» շենքի կառուցումը, որը ենթակա է քանդման, նույնպես սադրիչ քայլ էր», - ասել է Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով ՝ դա վիրավորանք էր ադրբեջանական ժողովրդի հասցեին:
«Բոլոր այս քայլերը ցույց տվեցին, որ Հայաստանը հրահրում էր Ադրբեջանին, սպասում էր կոշտ արձագանքի՝ մեզ մեղադրելու և հարցը ևս 30 տարի ձգձգելու համար:
Մենք չտրվեցինք սադրանքի: Մենք զուսպ մնացինք, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին համապատասխան, ընդ որում՝ անցյալ ամառ Հայաստանը դիմեց ռազմական սադրանքի: Հայ-ադրբեջանական սահմանին մեր դիրքերը գնդակոծության ենթարկվեցին:
Հայկական ստորաբաժանումները փորձեցին հատել մեր սահմանը, մեր մի քանի զինծառայողներ զոհվեցին: Մենք պատասխանեցինք նրանց: Բայց չհատեցինք հայ-ադրբեջանական սահմանը: Մի քանի օր տևած ռազմական բախումն ավարտվեց: Որովհետև մենք չէինք պատրաստվում պատերազմ վարել Հայաստանի տարածքում: Բայց ցանկության դեպքում կարող էինք հեշտությամբ թափանցել Հայաստանի տարածք», - ասել է Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий