ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԲԱՅՐԱՄՈՎ
Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, APA-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», - ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է. «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։
Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:

