ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ ԿՍԿՍԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻՑ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀՀ-Ի ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԻՑ

Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, ՀՀ-ի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Ադրբեջանի և Հայաստանի սահմանը Իրանի հետ:
Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: