ԱՅՍՕՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՐԿՈՒ ՎԱԳՈՆ ԱԼՅՈՒՄԻՆ


Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան կուղարկվի բեռների ևս մեկ տարանցիկ խմբաքանակ։
Ըստ «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի՝ բեռը բաղկացած է երկու վագոն ալյումինից և ինը վագոն հացահատիկից։
Բեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից:
Նշենք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել է 543 տոննա պարարտանյութ, և 695 տոննա հացահատիկ։


Читайте также

Оставить комментарий