ՖԻԴԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:«Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, որ այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով.
«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին՝ մենք հաշվի ենք առնում անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկարը»:

