ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ ՄՈՏԵՑԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը։ Արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության քայքայում չի լինելու։ Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով։ Սահմանազատման հանձնաժողովները հեռահար աշխատում են։
Ադրբեջանով դեպի ՀՀ երկաթուղային կապն անխոչընդոտ գործում է։ Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը ևս բաց է։
Տպավորություն ունեմ, որ բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը։ Մեր տնտեսվարողները պետք է մտածեն»,-ասել է Փաշինյանը։


Читайте также

Оставить комментарий