ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հնարավոր է` Ռուսաստանը մի գաղափար առաջ քաշի, որը մեր առաջադրած խնդիրը, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի պրոցեսի ընթացքում պետք է բացառել ռազմական սադրանքները»:
Ինչ վերաբերում է տարբեր շրջանակներից հնչող հայտարարությանը, որ եռակողմ հանդիպման ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու, վարչապետը մանրամասնեց. «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին, այդպիսի բան հնարավոր չէ, ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնելու է այստեղով, այնտեղով: Այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»: