ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ 1 ՄԻԼԻՄԵՏՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է 10 ՍԱՆՏԻՄԵՏՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Եվ մեկ անգամ արձանագրեմ, որ այո, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։«Մեր խնդիրն է խնամել, ուժեղացնել, ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը և էլի մի հանգամանք էլ եմ ուզում ասել։ Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մի միլիմետր վստահությունը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։
Այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ քան 2025 թվականի օգոստոի 10-ին։
Ես վայրկյան անգամ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, որովհետև դա ուրիշի խաղաղությունը չէ, դա իր զավակների, իր ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է»,-ասել է Փաշինյանը։

