«ՄԵՆՔ ԴՐԱԿԱՆ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱՐԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ». ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ

Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Հաջիևի խոսքերը, գրում է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը սահմանափակված չէ միայն թղթի վրա արված հայտարարություններով։
«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը «Իրական Հայաստանի» հայեցակարգը ընդունել է որպես հիմնարար մոտեցում։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Հայաստանի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարել են, որ կընդունեն նոր Սահմանադրություն», - ասել է Հաջիևը՝ նշելով, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրներ չեն լինի։


Читайте также

Оставить комментарий