«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ ԻՐ ՈՒՏՈՊԻՍՏԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ». ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ

«Խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն», - օտարերկրյա դիվանագետների հետ Ղարաբաղ կատարած այցի ընթացքում նախօրեյին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրելու իր ցանկությունը», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևի խոսքով, եթե Հայաստանը գնա նման քայլի, «բանակցությունները շատ ավելի արագ կընթանան։
«Մեր երկրին ներկայացվող տարածքային պահանջները մեզ մտահոգում են», - նշել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий