ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ՝ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներառում է նաև Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները։
«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար», - հայտարարել է Հաջիևը` շեշտելով, որ եթե Երևանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից` այն է. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ»:
Նրա խոսքով` այն ժամանակ, երբ Հայաստանը վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, հնարավոր կլինի առաջ շարժվել:


Читайте также

Оставить комментарий