ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ՝ «երկրի տարածքային ամբողջականության խաթարմանը, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչերի և ազգամիջյան թշնամանքի հրահրման համար»։Հետախուզում է հայտարարվել «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական,քաղտեխնոլոգ Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։
Ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ վերոնշյալ անձինք հուլիսին և օգոստոսին հեռարձակված հաղորդումների ընթացքում «Ադրբեջանի Հանրապետության և դրա որոշ քաղաքացիների դեմ բռնություն կիրառելու կոչեր են հնչեցրել»։

