ԲԱՔՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմում գործող Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ՝ Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։
Դեկտեմբերի 13-ին հրապարակված հարցազրույցներից մեկում Ալեքսանդրովը նշել էր, որ Մոսկվան կարող է «հրթիռակոծել Բաքվի նավթային ենթակառույցները, ինչը կհարվածի նաև Արևմուտքին՝ բարձրացնելով վառելիքի գինը միջազգային շուկաներում»։
Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ՝ Ալեքսանդրովի դեմ քրեական գործ է հարուցվել երեք, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչեր հնչեցնելու» հոդվածներով։
«Դատարանի որոշմամբ Ալեքսանդրովի դեմ Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը», - հայտարարում է կառույցը՝ նշելով նաև, որ պաշտոնական Բաքուն «դիմել է մի շարք գործընկեր պետությունների՝ այդ երկրներ մուտքի դեպքում Ալեքսանդրովի արտահանձնումն ապահովելու նպատակով»։