ՔՅԱՄՐԱՆ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ Է 297 ՀԱՅ

Անցյալ տարի Զինվորական դատախազության կողմից արձանագրվել է 1846 քրեական գործ։
Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը՝ անցյալ տարվա արդյունքների վերաբերյալ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նրա խոսքով՝ դրանցից 530-ը կապված են եղել կոռուպցիոն հանցագործությունների հետ։ Նշվել է, որ զինվորական դատախազության կողմից քննվող քրեական գործով՝ մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ապօրինի հայկական զինված խմբավորումների կողմից ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ այսօրվա դրությամբ քրեական գործ է հարուցվել 297 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն), 113 (խոշտանգումների կիրառում), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ) հոդվածներով, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։


Читайте также

Оставить комментарий