ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Միլլի Մեջլիսում հատուկ լսումներ կանցկացվեն՝ Հայրենական պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից կատարված հանցագործությունների հետ կապված։
Դա ներառված է՝ 2022 թվականի գարնանային նստաշրջանի մարդու իրավունքների հարցերի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային ծրագրում։
Նշվել է, որ նիստի շրջանակներում հանձնաժողովը հատուկ լսումներ կանցկացնի՝ Հայրենական պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից կատարված հանցագործությունների, Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների և միջազգային ատյաններում համապատասխան պահանջների հիման վրա՝ Ադրբեջանին հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий