Թուրքիայի Օմբուդսմենի ինստիտուտը զեկույց է հրապարակել հայերի կողմից Ադրբեջանի խաղաղ բնակիչների իրավունքների խախտման մասին

irevanaz.com

Թուրքիայի Օմբուդսմենի ինստիտուտը զեկույց է հրապարակել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի խաղաղ բնակիչների իրավունքների խախտման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել են Օմբուդսմենի ապարատից՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հրավերով ԻՀԿ Օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շարաֆ Մալքոչի գլխավորած պատվիրակությունը 2020թ հոկտեմբերի 21-23-ին եղել է Ադրբեջանում, մասնակցել է Գյանջայի գնդակոծության հետևանքների ուսումնասիրությանը: Այցի շրջանակներում իրականացրած ուսումնասիրությունների, անցկացրած հանդիպումների հիման վրա Թուրքիայի Օմբուդսմենի ինստիտուտը հրապարակել է զեկույց՝ 44 օր տևած պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից կատարված իրավախախտումների վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններ:    
Զեկույցը մանրամասն անդրադառնում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բնակավայրերի գնդակոծությանը, արգելված զենքերի կիրառմանը, խաղաղ բնակչության շրջանում կորուստներին:



Читайте также

Оставить комментарий