ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Օգոստոսի 10-ին Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, հանդիպումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, TRIPP նախագծի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը։

