ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՐԱՄՓԸ ԱԼԻԵՎԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է G20-ԻՆ
Տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին:Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում նրա ներդրման համար։
«Գոհունակությամբ նշվեց, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և տեղի չի ունեցել որևէ միջադեպ, որը կարող է վնասել խաղաղությանը»,- ասված է հայտարարությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։
Նշվում է, որ կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերություններից, ընդգծվել, որ «ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հասել են որակապես նոր բարձր մակարդակի և ձեռք են բերել ռազմավարական բնույթ»:

