ԻՐԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԽԱՄԵՆԵԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆԻ ՀԵՏ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Իրանի գերագույն առաջնորդի կայքը։
Իր պաշտոնավարման երրորդ տարին սկսելուն պես, Փեզեշքիանը, ըստ տեղեկությունների, հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ և մտքեր փոխանակել։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի և առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական և էներգետիկ ռեսուրսների ապահովումը, ծախսերի կառավարումը և արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։


Читайте также

Оставить комментарий