ԶԵԼԵՆՍԿԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՅՐԱՄՈՎԻՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության ուղղություններով։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։

