ԱՅՍՕՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:


Читайте также

Оставить комментарий