ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանը մտադիր է առաջիկա հինգ տարիների ընթացքում առևտուր հաստատել Ադրբեջանի հետ՝ խաղաղության ինստիտուցիոնալացման շրջանակներում։ Այս մասին նշված է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրի նախագծում։
«Կառավարությունը  շարունակելու է աշխատանքը «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:
Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ»։


Читайте также

Оставить комментарий