ՔԸԼԸՉԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ ԵՐԿԿՈՂՄ ԱՌԵՎՏՐԻ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: Այս մասին X-ի էջում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի սահմանափակումների վերացման մասին:
«Մեր հարգարժան նախագահի հրահանգներով, մեր կողմից իրականացվող Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի շրջանակներում, ևս մեկ կարևոր քայլ է կատարվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ: Մաղթում եմ, որ սա բարեհաջող լինի նախ և առաջ երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև մեր տարածաշրջանի բոլոր գործարարների ու ժողովուրդների համար»,- գրել է Սերդար Քըլըչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ուժի մեջ մտած նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել, որ Թուրքիայից երրորդ երկիր, այնուհետև Հայաստան տեղափոխվող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների համար որպես վերջնական նշանակման կետ կամ ելքի կետ նշվի «Հայաստան/Թուրքիա»:


Читайте также

Оставить комментарий