ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրերս հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի կարևոր հանդիպումը. այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», - գրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել  վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- հանդիպումը մեկնաբանել է Ռուբինյանը։


Читайте также

Оставить комментарий