ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆ
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը կիրակի օրը այցելել է Հայաստանի հետ սահման։ Այս մասին տեղեկացնում է Կարսում լույս տեսնող Gazete Kars պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ Քըլըչը նախ ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան։ Դրանից հետո դիվանագետն ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։
Թուրքական թերթում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին՝ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում որոշվել է բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումները: