ՎՈԼՔԱՆ ՎՈՒՐԱԼ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԻՆԵԼ, Եվ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԳՆԱԼ
«Հայ-թուրքական հաշտեցման հարցում պետք է զգուշավոր լինել, և քայլ առ քայլ առաջ գնալ»: Այս հայտարարել է Խորհդային Միությունում Թուրքիայի վերջին դեսպան Վոլքան Վուրալը, ով նաև առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան էր, որ 1990-ականների սկզբին այցելել է Հայաստան։
«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում թուրք դիվանագետը նշել է, որ այսօր էլ ուշադրությամբ է հետևում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին. - «Կարծում եմ, ձեռնարկված վերջին քայլերը դրական են, միևնույն ժամանակ՝ ուշացած: Ես ուրախ եմ, որ դրական քայլեր են արվում: Իհարկե, սա դժվարություններով լի, բարդ գործընթաց է: Այս հարցը միայն երկու երկրներից չի կախված: Կարևոր է նաև սփյուռքահայության դիրքորոշումը: Գիտեք, որ սփյուռքի հայերը հատկապես Թուրքիայի դեմ լայն գործունեություն են վարում: Ցեղասպանության մասին պնդումների վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշումներով, տարատեսակ քաղաքական վճիռներով Թուրքիայի հասցեին մեղադրանքներ են հնչեցնում: Այս հանգամանքը խոչընդոտում է մեր հարաբերությունների ընդլայնումը: Այդ պատճառով պետք է զգուշավոր լինել և քայլ առ քայլ առաջ գնալ: Բայց կարծում եմ ելնելով երկու երկրների շահերից, պետք է միասին խաղաղ ապրել՝ մի կողմ դնելով հին պատմական վեճերը: Ինչպես այն ժամանակ պարոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ ես իմ վիշտը ներսումս կրում եմ, բայց պետք է մտածեմ երեխաներիս, թոռներիս ապագայի մասին: Այսպես բոլորը պետք է մտածեն ապագայի մասին»:
Վոլքան Վուրալը Երևան էր ժամանել 1991-ի ձմռանը, հանդիպել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այցելել էր Էջմիածին ու նույնիսկ հայ-թուրքական փակ սահման։ Հիշում է, որ Երևանում էլեկտրաէներգիա արդեն չկար, ցուրտ էր, բայց փողոցում հանդիպած մարդիկ ջերմ էին ու սիրալիր. - «Իմ այցի ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանի հետ շատ մտերիմ, ողջախոհ և իրատեսական շփում ունեցանք: Սրան հակառակ, այն ժամանակվա արտգործնախարարի հետ, որը կարծես ԱՄՆ-ից նոր էր եկել Հայաստան, լավ հարաբերություն չհաստատեցինք, նրա վերաբերմունքը շատ բարեկամական չէր: Այս հանգամանքը ցույց է տալիս սփյուռքի և Հայաստանի հայերի միջև առկա տարբերությունները»:
Վուրալը պատմում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը նիստ է գումարել՝ քննարկելու նորանկախ հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը: Ինքը՝ Վուրալը կողմ է եղել նաև Հայաստանի հետ կապերի հաստատմանը, սակայն գործընկերներից ոչ բոլորն են համակարծիք եղել։ Հետո հարաբերությունները է'լ ավելի են սրվել՝ ղարաբաղյան պատերազմի պատճառով, ու դիվանագիտական կապեր այդպես էլ չեն հաստատվել։
Խոսելով հարաբերությունների կարգավորման այսօրվա փորձերի և բանակցություններում Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակված Սերդար Քըլըդչի մասին, պաշտոնաթող դիվանագետ Վուրալը ասաց՝ Քըլըչի ընտրությունը ցույց է տալիս Անկարայի լրջությունը այս հարցի նկատմամբ. - «Պարոն Սերդարին ճանաչում եմ: Ավելի վաղ, երբ նա Վաշինգտոում դեսպան էր, առիթ ունեցա նրա հետ ծանոթանալու: Փորձառու դիվանագետ է: Երկար տարիներ աշխատել է արտգործնախարարությունում և տարբեր կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրա նշանակումը դրական ազդակ է և ցույց է տալիս, որ թուրքական կառավարության կարևորում է այդ հարցը: Կարծում եմ կհաջողի: Բայց պետք է համբերատար և զգուշավոր լինել: Ցավոք, շատ արագ գործելու շքեղություն չկա: Հուսով եմ՝ այս անգամ կողմերը առաջ կգնան մինչև սահմանների բացում: Կարծում եմ սահմանների բացումը, ազատ կամ ավելի պարզ վիզային ռեժիմի անցումը կարող է կարևոր սկիզբ դառնալ: Պետք է քայլեր ձեռնարկվեն առևտրային և տնտեսական կապերի զարգացման համար: Հուսով եմ, այս բնագավառներում դրական առաջընթաց կլինի»:
«Դիվանագիտությունը չես կարող թշնամությամբ վարել»
Դիվանագիտական երկարամյա փորձառություն ունեցող Վոլքան Վուրալը, ինչպես Հայաստան եկած առաջին այցին, հիմա էլ պնդում է՝ քաղաքականությունը, հատկապես դիվանագիտությունը, չես կարող թշնամությամբ վարել. - «Հատկապես արտաքին քաղաքականության մեջ թշնամական, ծայրահեղական բառապաշարից օգուտ չկա, հասարակությունները դրանից չեն շահում: Նույնիսկ եթե դրանք ներքաղաքական շահերին են ծառայում, արտաքին քաղաքական դաշտում բացասական հետևանքներ են ունենում։ Արտաքաին քաղաքականությունը պետք է հիմնված լինի իրատեսական քաղաքականության և ազգային շահերի վրա: Այս սկզբունքը ամեն երկրի համար էլ աշխատում է: Այս տեսանկյունից, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավումը նախ և առաջ երկու երկրների ժողովուրդների օգտին է: Ես հավատում եմ, որ պետք է ընդլայնենք համագործակցությունը տարբեր բնագավառներում, մասնավորապես պետք է զարգացնել Հայաստանին սահմանակից նահանգների հետ առևտուրը, էներգետիկ, տնտեսական կապերը: Դրանից կշահեն Արևելեյան Անատոլիայի բնակչությունը և Հայաստանը»:
Պաշտոնաթող դեսպանը նշում է, որ հիմա Էրդողանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները հարևանների, ինչպես նաև Եվրամիության ու Արևմուտքի հետ։
«Դա հարաբերությունների կարգավորման ավելի նպաստավոր հիմքեր է ստեղծում», - ասել է թուրք դիվանագետը՝ հույս հայտնելով, որ երեսունամյա դադարից հետո շուտով հնարավորություն կունենա կրկին այցելել Հայաստան: