ԱՀ-Ի, ՀՀ-Ի ԵՎ ԱՄՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԼԻԵՎԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է․ ՄԻՐԶԻՅՈԵՎ
Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում ենք որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ։ Այս մասին Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը«Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը մենք գնահատում ենք որպես ձեր անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ»,– նշել է Շավքաթ Միրզիյոևը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդում՝ Կուկսարոյ նստավայրում, տեղի է ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանն ու Ուզբեկստանը Հավերժական բարեկամության համաձայնագիր են ստորագրել։

