ՇԱՎՔԱԹ ՄԻՐԶԻՅՈԵՎ. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ուզբեկստանի նախագահն ընդգծել է, որ պատմական արդարությունն այժմ վերականգնվել է, և Ղարաբաղն արդեն բռնել է վերածննդի ու բարգավաճման ճանապարհը։
Միրզիյոևն ասել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում այցելել է Շուշա և Ֆիզուլի և ականատես եղել՝ երկրի ազատագրված տարածքներում վերականգնման լայնածավալ աշխատանքներին:
«Ես ևս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ», - ասել է Ուզբեկստանի նախագահը: