ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ԴԱ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻՆ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ կոչ անելով «վերջ տալ մանիպուլյացիաներին»։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բառերի հետ խաղալու փոխարեն պետք է վերջ դա մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանն ու Լաչինի ճանապարհի հարցում միջազգային հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավին։ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բոլոր տեսակի առաքումների համար»,- նշել է Հաջիևը՝ հրապարակելով Սիմոնյանի գրառման նկարը։


Читайте также

Оставить комментарий