ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՄԵՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՀՈՒՍԱԼ, ՈՐ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու փորձերին. ««Հայոց ցեղասպանության» ճանաչումը պատմության կեղծում է:
Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը խստորեն կդատապարտի դա: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Թուրքիայի դեմ ուղղված քայլը ուղղված է նաև Ադրբեջանի դեմ: Մենք կցանկանայինք հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա»: