Հիքմեթ Հաջիև. Ադրբեջանը միանշանակ աջակցում է՝ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործունեությանը
«Նախ և առաջ ուզում եմ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում՝ Թովուզում Հայաստանի կողմից իրականացված սադրանքների ժամանակ եղբայրական Թուրքիայի կողմից Ադրբեջանին աննախադեպ աջակցությունը, համատեղ զորավարժությունները, Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած՝ բանակի ղեկավարության մեր երկիր այցը: Ինչպես ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը՝ աշխարհում չկան՝ այնքան մոտ ու միմիանց հետ կապված երկրներ, ինչպես Ադրբեջանը և Թուրքիան»:
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Մենք միշտ գտնվում ենք իրար մոտ: Ինչպես ուրախության, այնպես էլ տխրության ժամանակ: Ադրբեջանը միանշանակ աջակցում է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործունեությանը: Ես հավատում եմ, որ Թուրքիա՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան, պաշտպանում է իր իրավունքները, շահերն ու օգուտները տարածաշրջանում», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը: