ՀՀ-Ն ԵՎ ԱՀ-Ն ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ԿՐԵՄԼ
Մոսկվան Ադրբեջանի ու Հայաստանի մոտ քաղաքական կամքի առկայություն է տեսնում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և պաշտպանում է այդ քայլը, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք գտնում ենք, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - նշել է նա։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու ուղղությամբ։
«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե՝ ոչ ի վնաս որակի։ Դրա համար մենք բոլորի հետ միասին սպասում ենք՝ երբ այդ աշխատանքը կավարտվի», - ասել է Պեսկովը։