ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ՄՂԵԼ ՂԱՐԱԲԱՂԻՑ. ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎ
Արևմտյան որոշ երկրներ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ և բացահայտ տարածաշրջանում պայքարում են Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Երևի 3, 4, 5 տարի առաջ նման պայքարը տարվում էր դիվանագիտական դիմակների ներքո։ Այժմ այդ դիմակները վաղուց արդեն գցված են, և պայքարը մղվում է դեմ առ դեմ՝ բաց երեսով», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ մեկնաբանելով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները «ռուս խաղաղապահներին, զինվորականներին տարածաշրջանից վտարելու, Ռուսաստանի և Հայաստանի կապերը խզելու ուղղությամբ նպատակների մասին»։
«Իրոք, մի շարք երկրներ դեռևս փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրները դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ իրենք միակողմանի դիրքորոշում են որդեգրել: Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով՝ ինչ-որ բան պնդելը և՛ անհնար է, և՛ անտեղի»,- եզրափակել է Պեսկովը։
Նրա խոսքով, արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղել Ղարաբաղից, սակայն ոչ ոք չի կարող հանդես գալ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության նույնպիսի երաշխավոր։

«Այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք չի կարող տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավոր լինել բացի Ռուսաստանից, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։