ՊԵՍԿՈՎ. ԿՐԵՄԼԸ ՈՐԵՎԷ ՆՇԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Կրեմլը նշաններ չի տեսնում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ընդհակառակը, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնյաները Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան։
«Պետական մակարդակով Ադրբեջանի կողմից նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը, տեղեկացնում է «Газета.ру»-ն։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում»:


Читайте также

Оставить комментарий