ԿՐԵՄԼԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է, հանդիպման օրվա և վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա», - լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սոչի։
«Ազատության» հարցին, թե Փաշինյանը հանդիպելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ԱԺ նախագահը պատասխանել է․ - «Այո՛, հանդիպելու է»։