ՊԵՍԿՈՎ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ՄԻԱԿ ՀԻՄՔՆ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև՝ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները Կրեմլը համարում է միակ իրականն ու անայլընտրանքայինը։
Այս մասին լրագրողներին հայտնել է՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և որը կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ «եռակողմ համաձայնագրերն այժմ միակ իրական, իրատեսական հիմքն են կարգավորման համար, ուստի մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ՝ համարում ենք անայլընտրանքային և անհրաժեշտ բոլորի համար»։


Читайте также

Оставить комментарий